ՀՀԿ-ականներն ամբողջովին ձախողվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

-Պարո՛ն Սաքունց, թեեւ ՀՀԿ-ականները ջանում էին անել ամեն ինչ, որպեսզի դեկտեմբերին պլանավորվող արտահերթ ընտրությունների լեգիտիմությունն արդեն իսկ կասկածի տակ դրվեր միջազգային հանրության, ավելի կոնկրետ` եվրոպական կառույցների կողմից, բայց, կարծես թե, Եվրամիությունը ողջունում եւ ավելին` ֆինանսական աջակցություն է պատրաստ տրամադրել ՀՀ-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Ըստ Ձեզ` սա հատկապես ինչի՞ց հետո եղավ:

-Նրանք շատ լավ գիտեն` ինչպիսին է եղել նախորդ իշխանության բնույթը, եւ ինձ համար առնվազն տարօրինակ է ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչների այդ վարքագիծը, որ հույսները դրել էին, թե դիվանագիտական այդ ձեւակերպումները, որ լինում էր ակնկալիքների առումով, նրանց մոտ պատկերացում է ստեղծվել, թե իրենց իշխանությունը համարվում է ժողովրդավարական: Եթե նրանք փորձել են ինչ-որ սխալ պատկերացումներ ստեղծել Հայաստանում տեղի ունեցածի վերաբերյալ, ապա պետք է նշել, որ ամբողջությամբ ձախողվել են: Եվրոպական միության անդամ երկրների դեսպանները գտնվում էին Հայաստանում եւ նրանք իրենց աչքով են տեսել, թե ինչ է տեղի ունենում: Իհարկե, քաղաքացիական հասարակության մի խումբ պարբերաբար հանդիպել է ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ ներկայացնելու իրական գործընթացներն ու վիճակը. այդ աջակցությունը պատահական չէ:

Ամբողջական հարցազրույցը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս