Դավիթաշենի կամրջի մոտ հետախուզվող է հայտնաբերվել. նա բռնություն էր գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին, ժամը 12.40-ին, Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի մոտ գործող բենզալցակայանի դիմացից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 28-ամյա Սրապիոն Ա.-ին, որը սեպտեմբերի 26-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Սրապիոն Ա.-ն ներկայացվել է հետախուզման նախաձեռնողին:




Լրահոս