
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի և իր հոր՝ Արա Սիսեռյանի հետ:
«Այսօրվա հանդիպումը կմնա հիշողությանս մեջ: Հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, ես՝ հայկական»,- գրել է Վարագ Սիսեռյանը:
Սիսեռյանի հայրը՝ Արա Սիսեռյանը, Սաադ Հարիրիի խորհրդականն է հայկական հարցերով: