ՖՈՏՈ. Գեղարքունիքում «ԳԱԶ-52»-ը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վարորդի և նրա 9-ամյա որդու կյանքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում, հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում 56-ամյա Մայիս Ջ.-ն իր վարած ԳԱԶ-52 մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենայով, Ճամբարակ-Թթուջուր-Բերդ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւոր 9-ամյա Ալբերտ Ջ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն:

Վիրավորները հայր ու որդի են:




Լրահոս