Համաներման ամբողջական նախագիծը. ինչ փոփոխությունների է ենթարկվել. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

aravot.am-ը գրում է.

Օրերս «Առավոտը» հրապարակել էր համաներում շնորհելու մասին օրենքի նախագծից որոշ հատվածներ: Հրապարակումից հետո ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը. «Մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը ՀՀ ազգային ժողովում քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի:

Կրկին հայտարարում եմ, որ համաներման ակտի նախագիծը քննարկվում է գաղտնի ռեժիմով և այս փուլում այն հրապարակման ենթակա չէ: Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նիստում նախագծի քննարկումը ևս եղել է փակ ռեժիմով, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախագիծը քննարկվելու է համապատասխան իրավասու հանձնաժողովի փակ նիստում»:

Հայտնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրեթե չի եղել եւ ոչ մի համաներում, որի վերաբերյալ նախապես արտահոսք եղած չլինի: Եվ «Առավոտն» այն ժամանակ էլ ուներ համաներման մշակվող տեքստը: Որպես ապացույց, որ նման փաստաթուղթ եղել է՝ հրապարակում ենք նախագծի էջերի լուսապատճենները:

Այժմ մեր տրամադրության տակ է հայտնվել համաներման նոր նախագիծը, որի եւ անունն է փոխվել, եւ տեքստն էլ որոշակի վերամշակման է ենթարկվել՝ փոխվել են ձեւակերպումներ եւ չկա անձնապես Շանթ Հարությունյանի անունը: Իսկ «Սասնա ծռերի» զինյալ խմբավորման անդամների վերաբերյալ ավելացել է վերապահում, թե նրանց համաներմամբ ազատվելուն պետք է չառարկեն պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած անձինք: Հրապարակում ենք այս փաստաթղթի լուսապատճենը, որը կից հիմնավորումներով՝ արդեն ուղարկվել է ԱԺ համապատասխան հանձնաժողով:




Լրահոս