
Այսօր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրատեղամասերից մեկում քաղաքապետի թեկնածու Վարդան Առաքելյանի վստահված անձ Վարդան Մելիքյանը ուղղորդման դեպք է նկատել:
Թեկնածու Վարդան Առաքելյանի վստահված անձ Վարդան Մելիքյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նկատել է, թե ինչպես հանձնաժողովի անդամը մատնացույց արեց ընտրողին` կոնկրետ վանդակը ցույց տալով, թե ում ընտրի։ Ապա պատճառաբանեց, որ թեկնածուներից մեկի մայրն է, լավ չի տեսնում, ուղղորդում է, թե որտեղ է իր որդու անունը։