«Բանանց» ֆուտբոլային ակումբի ավագ մենեջերի բնակարանը թալանել են. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով:

Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Նազարեթյանը և հայտնել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի պատուհանը և 2-րդ հարկից գողացել խոշոր չափի ոսկյա զարդեր:

Ա. Նազարեթյանը քննչական բաժնում հայտնել է, որ ինքը աշխատում է «Բանանց» ֆուտբոլային ակումբում՝ որպես ավագ մենեջեր:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս