Ինչպես հայտնի է` այսօր ՏԻՄ հերթական և արտահերթ ընտրություններ են ընթանում: Ընդ որում, չորս համայնքներում ղեկավար են ընտրում: Խոսքը Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին քաղաքների, Սյունիքի մարզի Կապան քաղաքի և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մասին է: Ժամը 11:00-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է ընտրողների մասնակցության ցուցանիշները:
Մասնավորապես, 11-ի դրությամբ Էջմիածնի 45278 ընտրողից ընտրություններին մասնակցել է 2784-ը, կամ ընտրողների 6.15 տոկոսը: Արմավիրում 28699 ընտրողից մասնակցել է 1849 ընտրող, կամ 6.44 տոկոսը: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 44154 ընտրողից մասնակցել է 3240-ը կամ 7.34 տոկոսը: Իսկ Կապան քաղաքում էլ 34969 ընտրողից էլ մասնակցել է 5400 ընտրող, կամ 15.44 տոկոսը: