
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումներին և ցուցադրել հեծանվորդի հմտությունները։
«Լինելու է նաև հեծանվավազք, որին մասնակցելու եմ նաև ես։ Ամբողջ օրը շրջելու եմ Երևանում, հանդիպելու եմ քաղաքացիներին, շնորհավորելու եմ մարդկանց, վստահ եմ` նաև ինձ են շնորհավորելու»,- ասել էր Մարությանը։