Եթե չընտրվեմ, կզբաղվեմ իմ գործարարությամբ. Հրազդանի քաղաքապետի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում քվեարկեց թեկնածու Լևոն Ստեփանյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, թե քվեարկել է հանուն արդարության, հանուն Նոր Հայաստանի:

Լրագրողների հարցին`  ինչպես է վերաբերվում նրան, որ նոր իշխանությունները չեն սատարում ո´չ իրեն, ո´չ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանին, նա պատասխանեց. «Դրանից հետևություն կարող է անել ժողովուրդը»։

Լևոն Ստեփանյանը ընդգծեց` եթե Սևակ Միքայելյանը հաղթի՝ կշնորհավորի նրան, սակայն նրա հետ աշխատել նա չի ցանկանա։ «Ես գործարար եմ, եթե չընտրվեմ՝ կզբաղվեմ իմ գործարարությամբ»,- նշել է նա:




Լրահոս