«Էջմիածնում երկու անձ բերման է ենթարկվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում առավոտից եղել են ահազանգեր՝ քվեաթերթիկները լուսանկարահանելու դեպքեր են եղել, երկու անձ դրա հետ կապված բերման է ենթարկվել: Այս մասին հայտնել է քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դիանա Գասպարյանը:

Դիտարկմանը, թե ինքը ընտրվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շնորհիվ, Դիանա Գասպարյանն ասաց. «Իմ հետ կապված այնքան հետաքրքիր զրույցներ կան, որ այդ մեկն էլ թող ասեն, որևէ խնդիր չկա: Բոլորի համար պարզ է, որ վարչապետի վարկանիշը, խարզիման և հեռղինակությունը Հայաստանում, իհարկե, մեծ դեր խաղում է և որևէ իր թեկնածու չի կարող դրանից զերծ մնալ»:




Լրահոս