
ՏԻՄ ընտրությունների ընթացքում Էջմիածնում ընտրախախտման վերաբերյալ Դատախազության հանձնարարականով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Մասնավորապես, Էջմիածնի թիվ 14/11 տեղամասում ընտրախախտման դեպք է գրանցվել, քվեարկության պահին ընտրողի մոտ եղել է երկու քվեաթերթիկ։ Այս մասին հայտնել է դիտորդ Արթուր Սաքունցը։ Հրապարակումն Արմավիրի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ նյութեր նախապատրաստելու: