
Հանրապետության մի շարք մարզերում այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին ժամը 20-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94,22 ընտրող: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Ժամը 20։00-ի դրությամբ քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 19503 մասնակից (55,77 ընտրող), իսկ ամենապասիվը՝ Արմավիրում՝ 9937 (34.62)։ Հրազդանում և Էջմիածնում մասնակցել են 16529 (36.82) և 15826 (34.95) ընտրող համապատասխանաբար: