Ինչո՞ւ է Տիգրան Մուկուչյանը մեկնել Էջմիածին․ ի՞նչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում այսօր տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ ժամը 20։00-ին ընտրատեղամասերի փակման պահին, ճշգրտված նախնական տվյալներով, կազմել է 43.28 տոկոս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 217 հազար 708 մարդ։

Հիմնական խոշոր քաղաքներում արդեն մեծ թվով տվյալներ են հայտնի։ Ձայների նախնական հաշվարկից գրեթե պարզ է, թե ով է հաղթող։ Ըստ այդմ՝ Հրազդանում առաջատարն է Սևակ Միքայելյանը, Արմավիրում արդեն քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին իրեն վստահելու համար, Կապաանում նախնական տվյալներով հաղթում է Գևորգ Փարսյանը։

Տարակուսելի է, սակայն, որ Էջմիածնից տվյալներն այդքան էլ ակտիվ չեն տարածվում, հատկապես մտահոգիչ է այն իրողության պայմաններում, որ Տիգրան Մուկուչյանը գտնվում է Էջմիածնում։ Թերևս, այս քաղաքում ինչ-որ բան է կատարվել, որն անհանգստացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որ վերջինս այժմ այնտեղ է։

 




Լրահոս