
Կապանում այսօր անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը։ Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացնում է քաղաքապետի թեկնածու Գևորգ Փարսյան։
Գևորգ Փարսյանի տեղեկացմամբ՝ Նարեկ Բաբայանը ստացել է 8076, Էդգար Հովհաննիսյանը՝ 277, ինքը՝ 10021 քվե:
Հիշեցնենք, որ այստեղ առաջադրվել է համայնքապետի ղեկավարի 3 թեկնածու. ՔՊ-ական Նարեկ Բաբայանը և անկուսակցականեր Էդգար Հովհաննիսյանն ու Գևորգ Փարսյանը:
Նշենք, որ Կապանում քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 19 503 ընտրող: