Դիանա Գասպարյանը մեծ տարբերությամբ հաղթեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը շարունակում է բացարձակ առաջատարը մնալ:

Հիշեցնենք, որ այստեղ առաջադրված է 12 թեկնածու:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը ստացել է 7481 ձայն,Վարդան Առաքելյանը՝ 368, Գագիկ Բաղրամյանը՝ 237, Վազրիկ Գրիգորյանը՝ 264, Վահագն Թադևոսյանը՝ 190, Սուրեն Թոփալյանը՝ 260, Սուսաննա Մարգարյանը՝ 172, Վահե Մովսիսյանը՝ 597, Սամվել Մուրադյանը՝ 726, Սուրեն Մուրադյանը՝ 3190, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Սերգեյ Սարգսյանը՝ 174 , Փաստաբանների պալատի անդամ Կարեն Ստեփանյանը՝ 388:

Տվյալները տրամադրել են ՔՊ թեկնածուի շտաբից, մնացել են ընդամենը 2 տեղամասերի տվյալներ, որոնք դեռևս ամփոփված չեն:




Լրահոս