ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նաիրա Զոհրաբյանը երկու պայման դրեց ՀՀԿ-ի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամ գնում ենք արտահերթ ընտրությունների նոր օրենսգրքով, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով, եւ մենք դեկտեմբերին կայանալիք անխուսափելիորեն կայանալիք ընտրություններին գնում ենք հին Ընտրական օրենսգրքով: Այս մասին Ժ արտահերթ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին:

«Ասել, որ ժամանակ չենք ունեցել ընտրական օրենսգիրքը քննարկելու… ես եւ իմ ընկերները ամռան ամիսներին ԱԺ-ում հանգամանորեն քննարկել ենք եւ էական փոփոխություն մեր քննարկածից չի եղել: Կոչս բարեկամական է բոլոր ուժերին` գնալ կոնսենսուսի ճանապարհով, ընտրությունների գնալ շատ ավելի բարելավված ընտրական օրենսգրքով, քան այն ընտրական օրենսգրքով, որն ուղղակի ապաքաղաքականացրեց 2017-ի ապրիլյան ընտրությունները: Ինչ վերաբերում է երկրորդ ընթերցումը մի քանի օր հետաձգելուն, էստեղ խնդիր չկա: Եթե կառավարությունը կտեղավորվի իր հաշվարկներում, կարծում եմ՝ այդ հարցը եւս լուծելի է: Հորդորում եմ ունենալ քաղաքական կոնսենսուսի հասնելու ցանկություն»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս