Օրեր առաջ տրվեց Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ուսումնական տարվա մեկնարկը: Բացման արարողության ժամանակ տնօրեն Արմեն Զաքարյանը նկատեց, որ դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը 14 տարվա գործունեության ընթացքում հանրության շրջանում չի մարել:
Բացմանը ներկա էր նաև ՀՀ արտգործնախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը, ով նկատեց, որ պատահական չեն ասում, որ այս դպրոցի առաքելություններից մեկը Հայաստանի էլիտայի ձևավորումն է:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ, որը ՔԴԵԴ-ի շուրջ տասը տարի առաջվա շրջանավարտն է, նշեց, որ իր համար ամենակարևոր ձեռքբերումը եղել է նոր համագործակցության մշակույթի արմատացումը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ նկատեց՝ շնորհիվ ՔԴԵԴ-ի մեզ նաև լուսավոր ապագա է սպասվում:
Նշենք, որ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: