Ինչու Արա Բաբլոյանը զիջեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ խորհրդարանում պետք է քվեարկության դրվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Եվ հետաքրքիրն այն է` եթե այն դրվեր քվեարկության, ապա կտապալվեր, քանի որ դահլիճում ներկա էր ընդամենը 57 պատգամավոր, մինդչեռ նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր եզրափակիչ ելույթի ավարտին ԱԺ նախագահությանն առաջարկեց նախագիծը քվեարկության դնել ոչ թե հիմա, այլ 17:30-ին, որպեսզի պատգամավորները կարողանան գալ քվեարկության։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, թե ինքը կարող էր այս պահին դնել քվեարկության և տապալել, բայց այդպես չի անի։ Նա ասաց, որ ինքն ընդունում է կառավարության առաջարկը և հայտարարեց, որ նախագիծը քվեարկության կդրվի 17:30-ին, «որպեսզի ամեն ինչ արդար լինի»։




Լրահոս