
Հոկտեմբերի 21-ին Հայաստանում նշվեց Երևանի 2800-ամյակը, և Beeline-իաշխատակիցները հանդես եկան յուրահատուկ նախաձեռնությամբ այդ տոնի առթիվ։
Ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում մասնակցել են «Երևան, իմ սիրտ» երգի ստեղծման և հոլովակինկարահանման աշխատանքներին, որպեսզի այդ օրն ուրախացնեն բոլորին գեղեցիկ կատարումով։
«Երեկ մեր սիրելի մայրաքաղաքը դարձավ 2800 տարեկան։ Դա պատկառելի տարիք է, սակայն քաղաքն այսօր էլ երիտասարդ է և գեղեցիկ։ Վեց տարի առաջ Երևանը դարձավ իմ տունը, բայց եսմիևնույն է ամեն օր նորովի եմ բացահայտում այս քաղաքը։ Յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր թաղամաս ունի իր հատուկ աուրան։ Երևանը յուրահատուկ է իր կոլորիտով, բնակիչներով և արժեքներով։ Շնորհավորում եմ քեզ, Երևա՛ն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Երգը հասանելի է հետևյա լհղումով Youtube-ում՝ ինչպես նաև Beeline Armenia պաշտոնական էջում Facebook-ում։