Ում մեղքով տապալվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած օրենսգրքի փոփոխությունների ընդունումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ չընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Քվեարկության պահին դահլիճում կար 69  պատգամավոր, սակայն քվեարկությանը մասնակցեցին ոչ բոլորը և արդյունքում 56 կողմ, 3 դեմ ձայներով նախագիծը չանցավ:

Եվ այս իրավիճակում բոլորը շտապում են մեղադրել ՀՀԿ խմբակցության անդամներին, սակայն այդ 56 ձայներից միայն 15 հոգի կողմ են քվեարկել նախագծին եւ հակառակը, նախագծի քվեարկությանը չմասնակցածներ կան «Ծառուկյան» խմբակցությունից և ՀՅԴ-ից:

Մասնավորապես «Ծառուկյան» խմբակցությունից քվեարկության պահին բացակա են եղել Գագիկ Ծառուկյանն ու Հրանտ Մադաթյանը: Իսկ  գրանցվել, սակայն քվեարկությանը չեն մասնակցել Վարդան Ղուկասյանն ու Նապոլեոն Ազիայանը: Իսկ ՀՅԴ-ից էլ չեն քվեարկել Անդրանիկ Կարապետյանն ու Սուրեն Մանուկյանը:  Ստացվում է` առաջին հերթին հենց իրենք չեն կարողացել ամբողջական մասնակցություն ապահովել:




Լրահոս