ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրահավաք է կազմակերպվելու արտահերթ նիստ անցկացնելու համար. օրակարգը` նոր Ընտրական օրենսգիրք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք են սկսելու՝ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ բերելու համար: ԱԺ հերթական նիստում այս մասին ասաց Ծառուկյան խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Այսօր «Ծառուկյան» դաշինքը «Ելք»-ի հետ կազմակերպում է  ստորագրահավաք, որով երկուշաբթի արտահերթ նիստի օրակարգով կրկին լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Հորդորում եմ ՀՀԿ –ի այն գործընկերներին, որոնք նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար և գրագետ ընտրական կարգ է սահմանում, չբոյկոտել, չտանել սադրանքների և մասնակցել Ընտրական օրենսգրքի քննարկմանը»,-ասաց Զոհրաբյանը:




Լրահոս