Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված vPBX (վիրտուալԱՀԿ) ծառայության գործարկման մասին։

ՎիրտուալԱՀԿ-ն համալիր լուծում է՝ գրասենյակներում հեռախոսակապի արագ կազմակերպման համար` առանց թանկարժեք սարքավորումների և լարերի տեղադրման։ ՎիրտուալԱՀԿ-ն թույլ է տալիս ստանալ ոչ աշխարհագրական հեռախոսահամար ևանսահմանափակ քանակությամբ ներքին համարներ, մշակել միաժամանակ մինչև 100 մուտքային զանգ, կարգավորել ձայնային ողջույնը և զանգերի խելացի բաշխումը` բաժինների, աշխատակիցների կամ տարածաշրջանների միջև։ ՎիրտուալԱՀԿ-ն թույլ է տալիս նաև վիճակագրություն հավաքել և վերլուծել աշխատակիցների աշխատանքի և գովազգային արշավների արդյունավետությունը։

«Բացի վիրտուալԱՀԿ ծառայությունից մենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք հատուկ բիզնեսի համար մշակված«Օպտիմալ 2500» և «Օպտիմալ 3500» շահավետ սակագնային փաթեթներոչ աշխարհագրական «060» կոդովհեռախոսահամարների համար, ինչպես նաև «գեղեցիկ» ոչ աշխարհագրական հեռախոսահամարներ գնելու հնարավորություն։ Նոր լուծման շնորհիվ մեր հաճախորդները կարող են ոչ միայն նոր մակարդակի հանել իրենց բիզնեսի հեռախոսակապը, այլև ըստ արժանվույն գնահատել երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից մեկի հետ աշխատանքի հարմարավետությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Տվյալ ծառայության և սակագների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ընկերության կայքում՝ կորպորատիվ բաժանորդների համար բաժնում՝ www.beeline.am։




Լրահոս