
ՀՀԿ-ն վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Թե ինչպե՞ս է տեղի ունենալու քվեարկությունը, եթե թեկնածու չլինի՝ հարցին, Բաղդասարյանը պատասխանեց. «Թող թեկնածու բերեն, քվեարկենք»։