ԸՕ-ում փոփոխությունների փաթեթն ԱԺ բերելու նպատակով արտահերթ նիստի համար հավաքվել են անհրաժեշտ քանակի ստորագրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նախաձեռնությանը միացել են նախատեսվածից շատ թվով պատգամավորներ: ՀՅԴ-ն չի ստորագրել: Սակայն նրանք ասել են, որ կողմ են քվեարկելու»,- ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց՝ ՀՅԴ-ի չստորագրելու պատճառն այն է, որ նրանք ունեին երեք առանցքային առաջարկություն, որոնք չի ընդունվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում:




Լրահոս