ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ միայն խոսքով են համաձայնություն տալիս. Արա Բաբլոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» խմբակցությունը  և ԵԼՔ խմբակցությունն այսօր հանդես եկան ստորագրահավաքի նախաձեռնությամբ։ Նաիրա Զոհրաբյանն ու Ալեն Սիմոնյանը հերթով թակում էին պատգամավորների դռները և ստորագրություններ հավաքում պատգամավորներից, որ երկուշաբթի օրը տեղի ունենա ԱԺ արտահերթ նիստ և նորից քվեարկության դրվի Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ և լրացումներ անելու օրենքի նախագիծը։ Աժ նախագահ Արա Բաբլոյանը, խոսելով այս մասին, ասաց, թե այն մարդիկ, ովքեր չեն եկել քվեարկության, իրենց վրա է դրված ստորագրություններ հավաքելու պարտավորությունը։ Վերջինս ողջունեց այն, որ կառավարությունը երկրորդ անգամ չի հրավիրել արտահերթ նիստ, այլ այդ հնարավորությունը տվել է այն մարդկանց, ովքեր չեն կատարել իրենց պարտականությունները և չեն եկել քվեարկության։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս