Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու։ Այս մասին քիչ առաջ ArmLur.am-ին հայտնեց Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն այսօր է՝ մինչեւ ժամը 18։00–ն: Հավելենք նաև, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենք թեկնածու չեն առաջադրի: