«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարները կրկին աշխատավարձ չեն ստացել: Նրանք ի նշան բողոքի փակել են Հոռոմի խաչմերուկից մինչեւ Մարալիկ ընկած ճանապարհահատվածը: Երթեւեկությունը արդեն մի քանի ժամ կաթվածահար է: Այն ընկերությունը որը չի վճարել շինարարների գումարները «STONES»-ն է: Ընկերությունից որեւէ ներկայացուցիչ բացատրություն չի տվել, թե ինչն է աշխատավարձերի ձգձգման պատճառը:
Ճանապարհաշինարարները բողոքի ակցիայով առաջին անգամը չէ, որ հանդես են գալիս: Վերջիններիս պնդմամբ արդեն մի քանի ամիս աշխատավարձերը ձգձգվում են, կամ էլ տրվում ոչ ամբողջական. «Այլեւս հնարավոր չէ նման պայմաններում աշխատել: Առջեւում ձմեռ է, ամբողջ տարին աշխատել, նորմալ փող չենք ստացել: Ծառուկյանը էդքան փող չունի մեր պարտքերը տա»-, ասել է շինարարներից մեկը:
Ըստ ճանապարհաշինարարների ընկերությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանին:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այդ ընկերությունը Գագիկ Ծառուկյանի հետ որևէ կապ չունի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Հեղինե Մանուկյան