ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ուսանողական զբոսայգում

Ուսանողական զբոսայգին, ինչպես հայտնի է, սիրահար զույգերի հանդիպման վայր է: Ու սիրահարը հեռանալուց առաջ նման գրություն է թողել:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ամուսնության վկայական ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Սիլվա Մովսիսյան (29 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մովսիսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ամուuնության պետական գրանցման համար անհրաժեշտ է.
1. ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը (ձեւանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից).
Եթե ամուuնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին համատեղ դիմում տալու համար, ապա դիմումը` ստորագրված ամուսնացող անձի կողմից, կարող է ՔԿԱԳ տարածքային մարմին ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ հյուպատոսական մարմինների կողմից կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:
2. ամուսնացող անձանց անձը հաuտատող փաuտաթղթերը.
3. նախորդ ամուuնության դադարման մաuին փաuտաթուղթը, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ (օրինակ` ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ եւ այլն):

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ամուսնանալ ցանկացողները հարգելի պատճառներով չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին նրա կողմից որոշված օրը, ապա ամուսնության գրանցման ժամկետը նրանց խնդրանքով փոխվում է: Այդ մասին նշում է կատարվում ամուսնության մասին դիմումի վրա:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված լինելու հանգամանքը կարո՞ղ է անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք հանդիսանալ: Եվ կցանկանայի իմանալ` արդյոք զինծառայողի հիվանդության պատճառով զորացրվելու հանգամանքը կարող է հաշմանդամ ճանաչելու համար հիմք հանդիսանալ:

Տիգրանուհի Մանուկյան (54 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացին կարող է հիվանդության պատճառով ազատվել զինծառայությունից, սակայն հաշմանդամ չճանաչվել, եթե նրա մոտ առկա չէ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերել է կենսագործունեության որեւէ տեսակի որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ` «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13 հոդված):
Միաժամանակ հայտնում ենք, որ անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք է հանդիսանում ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումը, որը բերել է կենսագործունեության որեւէ տեսակի որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ` «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13 հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ զինծառայողի մոտ վիրավորվելու հետեւանքով կարող է առաջանալ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, սակայն առկա խանգարումները չբերեն կենսագործունեության որեւէ տեսակի որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:




Լրահոս