Նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ը կլուծարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը նախատեսում է լուծարել Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, եւ դրա գործառույթներն այսուհետ կիրականացվի զուտ նախարարության աշխատողների միջոցով:

Նախագծից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կազմակերպությունն իր գործառույթներն իրականացնում է 17 անձից բաղկացած անձնակազմից, որի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվում է 29 մլն 569 հազար դրամ: Նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ նպատակը պետական բյուջեից տրամադրվող գումարների տնտեսումն է: Սակայն նախագծում ամրագրված չէ` ուր են ուղղվելու այդ գումարները:




Լրահոս