«Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի՝ ինչ անի». ինչպես կքվեարկեն խմբակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դեռ չեն որոշել՝ վաղն ինչպես են քվեարկելու:

«Մենք կորոշենք՝ ինչ պետք է անենք: Գոնե մի ուրիշի առաջարկեին, որ չքվեարկելը հեշտ լիներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը հնարավոր է ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ենք, սեւ ուժ ենք: Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի՝ ինչ անի, որն է ճիշտ: Այս առումով մտածելու բան կա»,- մասնավորապես, ասաց նա:

Իսկ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, խոսելով այս հայտարարության մասին, ասաց, որ ավելի քան հասկանալի է, որ առաջադրումը ձևական բնույթ է կրում` սահմանադրական և իրավական բոլոր նորմերը պահպանելու համար:

«Այսինքն` նպատակ չկա, որ այս առաջադրմամբ Փաշինյանն ընտրվի վարչապետ, հակառակը` պիտի չընտրվի, որ ԱԺ-ն գնա լուծարման: Այս կոնտեքսում չեմ կարծում, որ որևէ մեկը նրանց կարող է սև որակել, եթե չքվեարկեն Փաշինյանի օգտին: Վաղը, իհարկե, պարզաբանումներ կտանք, թե այս իրավիճակում որն է ճիշտը»,- ասաց պատգամավորը:




Լրահոս