«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրանական կողմը արգելել է որոշ ապրանքատեսակներ Իրանից բերել Հայաստան: «Ագարակ» մաքսատան իրանական կողմում անգամ ցուցանակ կա, որտեղ նշված է, թե քաղաքացիները որ ապրանքները չեն կարող անցկացնել Հայաստան (շաքար, թեյ, լվացքի փոշի, մակարոնեղեն, ալ յուր, հավ և այլն):
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նշված արգելքը հավանաբար կապված է Իրանում սեփական արժույթի արժեզրկման հետ. «Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում այն բավականին արժեզրկվել է: Տրամաբանորեն ստացվում է, որ արտարժույթը, որը Իրան է մտցվում առևտրի համար, բավականին մեծ գումար է դառնում, որի դիմաց, դիցուք, կարող ես նույն ապրանքից նախկինի համեմատ մի քանի անգամ ավելի ձեռք բերել: Սա կարող է բերել նաև ապրանքի գնի թանկացմանը, ինչն այս պահին ձեռնտու չէ Իրանի ներքին շուկայի համար: Պատճառը միանշանակ քաղաքական չէ և ոչ էլ պայմանավորված է Իրան–Հայաստան հարաբերությունների որակով: Խնդիրը զուտ արժույթի արժեզրկման պատճառով առաջացած դժվարությունների հետ է կապված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: