«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստաբան Վահե Գրիգորյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցեց Մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունների մասին: Հիշեցնենք՝ Գրիգորյանը տուժողների իրավահաջորդների ՄԻԵԴ ներկայացուցիչն է: Մեր հարցին՝ Դուք մարտիմեկյան սպանդի գործով սպանվածների իրավահաջորդների ՄԻԵԴ-ի ներկայացուցիչն եք, ի վերջո սպանվածների մասով կա՞ն կոնկրետ ապացույցներ` ով, որտեղ, ինչ հանգամանքներում եւ ում կողմից է սպանվել, քանի որ մինչ օրս որեւէ ապացույց չի ներկայացվել եւ առհասարակ որեւէ գործ դատարան անգամ չի գնացել վերջին 5 ամիսների ընթացում:
«Դրան վերաբերող փաստական տվյալներ նախաքննության մարմնի կողմից ձեռք են բերվել: Ես ինքս ծանոթ չեմ, եթե ծանոթանամ, նոր կկարողանամ կարծիք հայտնել այդ մասին»: Խոսքը ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի գործի մասին է: Այսպիսով, մնացած 9 զոհերի մասով դեռեւս որեւէ նորություն չկա»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: