«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այդպես էլ չի կարողանում լուծել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարանի հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ս. Սարգսյանն առաջիկայում կլքի կառավարական ամառանոցը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում բնակություն կհաստատի Ձորաղբյուրում, որտեղ գտնվում է նրա խնամուն պատկանող ամառանոցը»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: