
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:
Հոկտեմբերի 24-ի նիստի օրակարգում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը:
ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում: Այս մասին հիշեցրեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Ելք»-ը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում: Այս ամենն արվում է, որ ապահովենք ՀՀ սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը, խուսափենք տարընթերցման առիթներից»,- ներկայացրեց Նազարյանը: