«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի բացառում, որ կարող է մասնակցել ԼԳԲՏ համայնքի ֆորումի տապալման դեմ իրականացվելիք ակցիաներին։
«Ես եթե մասնակցեմ, ոչ թե որպես պատգամավոր եմ մասնակցելու, այլ որպես հայ մարդ, հայ տղամարդ, որ սկզբունքորեն դեմ է, որ համասեռամոլությունը թափանցի ավանդական ընտանիք։ Գիտեմ, որ այս ելույթիցս հետո շատերն են գրոհելու իմ ուղղությամբ, բայց դա ինձ չի վախեցնում, եթե ինձ պետք է վախեցնի ավանդական ընտանիքի մասին խոսելը, ուրեմն ամոթ է, որ ես ընդհանրապես Հայաստանի պետական ապարատում տեղ ունենամ», – լրագրողներին ասաց Պետրոսյանը։
Ավելի մանրամասն` տեսանյութում: