Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նշանակվելու հարցը մնացել է օդում կախված: Բանն այն է, որ այս վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին Մարությանը մտադրություն ուներ նշանակել Դավիթ Կարապետյանին, ով, ի դեպ, համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները: Սակայն Կարապետյանին այդ պաշտոնին նշանակելու մասով խնդիրներ են առաջացել:
Այս ընթացքում տեսակետ է շրջանառվում, որ Կարապետյանի կենսագրական որոշ տվյալներ չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնցով կարող է նշանակվել այդ պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Դավիթ Կարապետյանից, սակայն նա չարձագանքեց մեր գրավոր հարցումներին: