ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը պետք է հանձնարարություն իջեցնի. Արարատ Զուրաբյանը՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե չի բացառվում, որ մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն ձևաչափի մասին չի կարող ասել, քանի որ քննարկումներ չեն եղել ոչ Գագիկ Ծառուկյանի, ոչ ՀՀՇ-ի հետ: Այսօր պատգամավորը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել Վանո Սիրադեղյանի մասին և վերջինս նշել էր, թե հարցն իրավական դաշտում է: Այս առնչությամբ Զուրաբյանը նշեց.

«Ցանկացած հարց իրավական դաշտում է, բայց լուծում են այրեր, որոնք այս կամ այն ձևով առնչություն ունեն. Օրինակ վարչապետը կարող է հանձնարարություն իջեցնել արդարադատության նախարարությանը՝ ուսումնասիրելու և գտնելու եղանակներ», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս