Հոկտեմբերի 27-ի ավագանու նիստը հետաձգվել է: Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացնում է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
«Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ արագ արձագանքելու և իմ խնդրանքը կատարելու համար»,-գրել է նա:
Ավելի վաղ Անի Խաչատրյանը դիմել էր քաղաքապետ Հայկ Մարությանին հոկտեմբերի 27-ին նախատեսված նիստը հետաձգելու համար: «Հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության մեջ հիշատակի օր է: Այդ օրը մենք այցելելու ենք հոկտեմբերի 27-ի զոհերի շիրիմներին: Դուք նշանակել եք նիստ: Ըստ իս սա անհարգալից վերաբերմունք է համազգային վշտի նկատմամբ»,-նշել էր «Լույս» խբակցության անդամը՝ Հայկ Մարությանին ուղղված դիմումի մեջ: