
Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: