«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների հանաձայն, Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը ամեն տարի 1 միլիոն դոլար գումար է փոխանցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հովիկ Աբովյանի հետ:
-Պարոն Աբովյան, լուրեր կան, որ նոր Հայաստանում իրավապահները բացահայտել են՝ Դուք ամեն տարի 1 միլիոն դոլար գումար եք փոխանցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին: Ի՞նչ կասեք այս մասին:
– (Ծիծաղում է) Բացառվում է, այդքան փող ունենամ, ի՞նչ գործ ունեմ, եկել եմ չոլերն եմ ընկել: Նման բան չկա, իրենք ինձ պետք է տային, որ ես ընդհանրապես լույս քաշեյի, այդ աշխատանքն անեի, ինչո՞ւ պետք է տամ: Գիշեր -ցերեկ այդ սահմաններում քարշ եմ եկել, մի հատ էլ պետք է տա՞մ: Չի կարելի մարդկանց այսքան հունից հանել, եթե նման բան լիներ, վաղուց ասած էլ կլինեին, վաղուց փակած էլ կլինեին, ամեն ինչ էլ արած կլինեին: Միլիոն դոլար….
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: