Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում կարող է դառնալ ռուսական «Зарубежнефть» պետական ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Ինչպես հայտնել է պարբերականի աղբյուրը, Կարեն Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որն այս պահին զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը, ով «Интер РАО» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականն է:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի ներկայացուցիչ Իլյա Ջուսը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ նման նշանակման հրաման չկա, սակայն չի հերքել այդպիսի հրամանի նախապատրաստման հնարավորությունը: