ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 21 տարեկան քաղաքացու ինքնասպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի բակերից մեկում առկա է դի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2018 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում Երևան քաղաքի 1966 թվականի ծնված բնակիչը ցուցմունք է տվել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, իր քրոջ որդին տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Նախաքննության ընթացքում դիակը ճանաչման է ներկայացվել ցուցմունք տված անձը և պարզվել է, որ հանգուցյալը հանդիսանում է 1997 թ. ծնված Է.Դանիելյանը:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: