
Երևանի Արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի մասին.
«Առավոտյան լուրերից տեղեկացանք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած անընդունելի միջադեպի մասին: Կան համաշխարհային գիտական կոչումներ և պարգևներ, որոնց հոտնկայս ընդունում է համայն մարդկությունը: Նոբելյան 2 մրցանակակիրներ այցելել են Հայաստան և հյուրընկալվել մեր մեր մայր ԲՈՒՀ-ում…
Բժշկական համալսարանի կամարների տակ տեղի է ունենում անպատասխանատու մի միջադեպ, որը ոչ մի կերպ չի առնչվում բժշկի անվանը և կոչումին, ստվերում է մեր երկրի հեղինակությունը:
Ցավ ենք ապրում կատարվածի համար, խստորեն դատապարտում ենք և միանում ենք մեր գործընկերների ողջամիտ և արդարացի գնահատականին»: