Երեկ խորհրդարանում վարչապետի քվեարկության ժամանակ հետաքրքիր իրավիճակ տիրեց: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե իրենք չեն մասնակցի քվեարկությանը, «Ելք» խմբակցության ղեկավարն էլ հայտարարեց, թե ձեռնպահ են քվեարկելու:
Եվ արդյունքում եղավ այնպես, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության մի քանի անդամներ, ովքեր ամեն դեպքում հայտարարություն էին տարածել` պաշտպանելով արտահերթ ընտրությունների անցկացումը, քվեարկեցին Լենա Նազարյանի ասածով, մյուսները հետեւեցին Վահրամ Բաղդասարյանի օրինակին: Իսկ ամենաօրիգինալը գտնվեց Սամվել Ալեքսանյանը, ով միակ դեմ քվեարկողն էր:
Այսպիով, բացի «Ելք» խմբակցության անդամներից ձեռնպահ քվեարկեցին Գեւորգ Կոստանյանը, Շիրակ Թորոսյանը, Նահապետ Գեւորգյանը եւ Մարտուն Գրիգորյանը: Իսկ ստորագրահավաքին միացած ՀՀԿ-ականներ Կնյազ Հասանովը, Ռաֆիկ Գրիգորյանը, Տաճատ Վարդապետյանը, Արթուր Գեւորգյանը, Հարություն Կարապողոսյանը եւ Ալիկ Սարգսյանը չեն մասնակցել քվեարկությանը: