
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշումը.
«Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի ՆՈ-22-Ն որոշումը»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ երբ հայտարարվեց, որ երկուշաբթի արտահերթ նիստ է գումարվում Ընտրական օրենսգիրքը քննարկելու համար, նախաձեռնողները հայտարարեցին, որ այդ նիստի ժամանակ կքննարկվի նաև համաներում հայտարարելու մասին նախագիծը: Սակայն, ինչպես երևում է Արա Բաբլոյան որոշումը չի ընդունել և Կառավարությունը ստիպված իր նախաձեռնությամբ է արտահերթ նիստ հրավիրել, որը կկայան հոկտեմբերի 31-ին: