Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես՝ խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 5, յուրացման կամ վատնման և ծեծի 4-ական, խուլիգանության 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և սպանության սպառնալիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և ավտոմեքենա փախցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 20 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: