«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ «Տարոն» ընկերության միջեւ արդեն քսան տարի շարունակվող դատական հակամարտությունը, կարծես թե, վերջ չունի: Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան ավելի քան 20 տարի է, ինչ կալանքի տակ է գտնվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանը պատմեց, որ 20 տարիների ընթացքում ուղիղ 600 դատական գործընթացի է մասնակցել:
«Արդեն 21 տարի դատարաններից տուն չեմ գալիս, չնայած այն բանին, որ 4 դատական հայց եմ շահել, բայց չի ավարտվում»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց Իսախանյանը` նշելով, որ ըստ ՊԵԿ-ի` Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան դեռեւս 1992 թվականին մինչեւ մասնավորեցվելը իբր 33 մլն 834 հազար դրամի պարտք է ունեցել, եւ մինչեւ հիմա այդ պատմության շուրջ վիճաբանություն է ընթանում:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: