ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ Հիշեցնենք, որ նիստի օրակարգում Համաներում հայտարարելու մասին նախագիծն է լինելու: