Գորիսի քաղաքապետի կողմից ավագանուն ծեծելու դեպքին Ոստիկանությունն ընթացք է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից Armlur.am -Ին հայտնեցին, որ  Գորիս քաղաքում տեղի ունեցած դեպքի մասին ահազանգ է եղել և նյութեր են նախապատրաստում կատարվածի մանրամասները ճշտելու համար:

Երեկ հայտնել էինք, որ Սյունիքի մարզում աղմկահարույց դեպք է գրանցվել: Մասնավորապես, հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու նիստ է տեղի ունենում, որտեղ ընդգրկված են լինում 33 հարց: Նիստը կայանում է, որից 1 ժամ հետո քաղաքապետ Առուշ Առուշանյանն ընդմիջում է հայտարարում, եւ ավագանու անդամները գնում են քաղաքապետ Առուշանյանի հետ սուրճի ընդմիջման: Այդ ընթացքում քաղաքապետ Առուշանյանի եւ ավագանու անդամ Լյովա Արզանյանի միջեւ խոսակցություն է սկսվում Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի խնդիրների շուրջ:

Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում, խոսակցությունը այնքան է թեժանում, որ քաղաքապետ Առուշ Առուշանյանը ավագանու մոտ 13 անդամների ներկայությամբ ծեծի է ենթարկում ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որի հետեւանքով քաղաքապետարանում իրարանցում է սկսվում:




Լրահոս